
Հունգարիայում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 1:2 հաշվով զիջեց վրացի ըմբիշին և դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
Հիշեցնենք, որ ազատ ոճային ըմբիշը մինչ այդ 3-1 հաշվով հաղթել էր թուրք Սելահաթին Քիլիչսալայանին, իսկ հաջորդ գոտեմարտում 5-1 հաշվով պարտության մատնել գերմանացի Կևին Հենկելին։ Անդրեասյանը կիսաեզրափակիչում պարտության է մատնել մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին։