ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ոստիկանության աշխատակիցներին, նրանց հանրային գործունեությամբ պայմանավորված, հասցրել է ծանր վիրավորանք՝ հայհոյելով վերջիններիս:
Այսպես՝
Արմեն Մարտինի Մարգարյանը. 2021 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աեբաստիա Կուրղինյան փողոցների խաչմերուկի հատվածում վարելով «Մերսեդես» մակնիշի 10 XA 077 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, այն կայանել է հիշյալ խաչմերուկում, որի ընթացքում խաչմերուկի երթևեկությունը կարգավորող լուսացույցի կանաչ լույսի ցուցիչի պարագայում չի շարունակել երթևեկությունը, այլ մնալով կանգնած՝ մի քանի անգամ ձայնային ազդանշան է տվել: Արմեն Մարտինի Մարգարյանի արարքը նկատվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկ Արտակ Սաֆարյանի և նույն գումարտակի նույն վաշտի պարեկ Արծրուն Հարությունի Զաքարյանի կողմից, որոնք կանգնեցնելով Արմեն Մարգարյանի կողմից վարվող ավտոմեքենան՝ վերջինիս սթափության աստիճանը ստուգելու նպատակով առաջարկվել են անցնել ստուգում, ինչից հետո Արմեն Մարգարյանը, հրաժարվելով զննութուն անցնելուց, ներկայացել է որպես պաշտպանության նախարարության գնդապետ և ծայրահեղ անպարկեշտ եղանակով ծանր վիրավորանք է հասցրել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկ Արտակ Աաֆարյանին և նույն գումարտակի, նույն վաշտի պարեկ Արծրուն Հարությունի Զաքարյանին հնչեցնելով հետևյալ արտահայտությունները՝ «Ոստիկանությունում բոլորը ….. են, այդ թվում նաև դուք»:
Ք.Մ