44-օրյա պատերազմից հետո, երբ գրեթե ամբողջ հայ հասարակությունը մեղադրում ու պատասխանատվության էր կանչում վարչապետին ու նրա թիմին, Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո մոտ տասն օր անց հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը:
Դրանում խոսվում էր պատերազմի մասնակիցներին ու քաղաքացիական անձանց փոխհատուցում տրամադրելու, հասարակութւյանը բարոյահոգբանական աջակցություն ցուցաբերելու, կորոնավիրուսը հաղթահարելու ու անգամ կուսակցութունների մասին նոր օրենք ընդունելու մասին:
Հայտարարության մեջ, ի դեպ, Փաշինյանը վերահաստատում էր՝ իրավիճակի պատասխանատուն ինքն է, հետևաբար պատրաստակամ է կրել այդ պատասխանատվության բեռը նաև հետագայում: ՀՀ քաղաքացիները 2021-ի հունիսի տեղի ունեցած խորհդարանական արտահերթ ընտրություններով Փաշինյանին տվեցին պատասխանատվությունը տանելու ու առաջացած խնդիրների համար լուծումներ գտնելու մանդատը, հարց է՝ ինչքանով նա կարողացավ ու այժմ էլ փորձում է կյանքի կոչել իր իսկ կղմից նախանշած կետերն ու դրույթները:
Հայտարարության 1-ին կետն Արցախյան հարցի բանակցային գործընթացի վերականգնման էր վերաբերում՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ, երկրորդը՝ Արցախի բնականոն կյանքի ու Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնմանը: Պատերազմից տաիուկես անց սակայն Արցախյան բանակցային գործընթացը, ցավոք, անգամ տեղից չի շարժվել:
Ադրբեջանը, համարելով, թե փակել է հակամարտության էջը, հրաժարվում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխտաելուց, այլև ցանկացած ձևաչափով Արցախի կարգավիճակի հարցը քննարկելուց: Մինչև այսօր կառավարության շենքի դիմաց բողոքում են տունուտեղ կորցրած հադրուցիներն ու շեշեցիները, որոնց բնակարանի փոխհատուցման հարցի լուծումը մոտ ապագայում էլ չի նշմարվում: Ինչ վերաբերում է Արցախում բնականոն կյանքի վերադարձին, ապա դրա բացակայության անխոս պատկերը գազամատակարարման պարբերական դադարն ու ադրբեջանցիների՝ ականջ սղոցող մուղամն է: Փաշինյանի հայտարարությունից հետո ամբողջապես չի լուծվել նաև գերեվարված զինվորականների ու քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։ Մինչ օրս անհայտ է նաև անհետ կորածներից շատերի ճակատագիրը:
Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովան դրույթի կատարման հարցում էլ մեծ դեր են խաղում մասնավոր հատվածն ու անհատները, որոնց անձնական միջոցներով են կատարվում հերոսաբար կռիվ տված տղաների արտասահամնում բուժվելու կամ պրոթեզավորվելու ծախսերը: Ըստ ռազմական ոլորտի մասնագետների՝ որևէ քայլ, շարժ չի կատարվել Զինված ուժերի բարեփոխումների մասով:
Պատերազմից հետո հասարակության բարոյահոգեբանական վիճակը բարելավելու մասով նույնպես առհասարակ որևէ աշխատանք չի տարվել. հասարակությունը շարունակում է երկփեկղվել ինքն իր մեջ: Պետությունը փոքրիշատե քայլեր ձեռնարկել է պատերազմի մասնակիցներին փոխհատուցում տրամադրելու, պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների վերականգնման կամ փոխահատուցում տրամադրելու դրույթների մասով:
ArmLur լրատվականը տեղեկացավ, որ օրինակ Մեծ Մասրիկ համայնքի բնակիչները, որոնց տները 44-օրյա պատերազմի ժամանակ վնասվել էին, 5 մլն-ական դրամ փոխհատուցում են ստացել: 15 կետանոց ճանապարհային քարտեզի քաղաքական դրույթներն են նաև որոշակիորեն միս ու արյուն ստացել, այն է՝ Ընտրական օրենսգրքն է ընդունվել, ապօրինի գույքը բռնագանձելու համար դատարան է ստեղծվել ու Փաշինյանը սկսել է հաճախակի հանդիումներ ունենալ արտախորհրդարանական ուժերի հետ:
Կուսակցությունների մասին նոր օրենքը սակայն դեռևս չի ընդունվել: Ինչ վերաբերում է կորոնվիրուսի համավարկը հաղթահարելուն, ինչը նույնպես Փաշինյանի կողմից առաձնացված դրույթ էր, ապա համարավարկը դեռ շարունակում է կյանքեր խլել: Ինչ է ստացվում՝ 44-օրյա ավերիչ ու աղետաբեր պատեազմի հետևանքով առաջացած օրհասական խնդիրները, որոնք դեռ տարիուկես առաջ առաձնացրել էր երկրի առաջին դեմքը շարունակում են չլուծված մնալ:
Սևակ Վարդումյան