Վարդգես Գասպարիին բռնի ուժով տարան ոստիկանական բաժանմունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am -ի թղթակիցը հայտնում է ,որ կառավարության շենքի մոտ հավաքվածները երթով շարժվում էին դեպի նախագահական նստավայր, երբ նրանց մոտեցան ոստիկանական խմբեր եւ շրջափակելով ակցիայի մասնակիցներից Վարդգես Գասպարիին եւ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ասացին, որ իբր Վ. Գասպարիին հրավիրում են ոստիկանության բաժանմունք: Նրանք խիտ շարքով խիտ շարքով շրջափակել էին Վարդգես Գասպարիին եւ Զարուհի Փոստանջյանին: Ոստիկանները բռնի ուժ գործադրեցին, ինչի արդյունքում Գասպարին ընկավ: Հանկարծ մոտ տասը ոստիկաններ մոտեցան Գասպարիին և բռնի ուժով տարան ոստիկանական բաժանմունք:Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ ոստիկանները նպատակ ունեին իրենց գործողություններով կասեցնել երթը դեպի նախագահական նստավայր, սակայն դա նրանց չհաջողվեց:




Լրահոս