Գերմանիայի իշխանությունները գործարկել են երկրի Էներգետիկական անվտանգությունն ապահովելու արտակարգ պլան՝ ի դեպս Ռուսաստանից գազի մատակարարումների հետ կապված ընդհատումների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքին:
«Ռուսական կողմից ստացվել Է մի քանի հայտարարություն այն մասին, որ եթե դա (ռուբլով վճարումները) տեղի չունենա, այդ ժամանակ մատակարարումները կդադարեցվեն: Այսպիսի իրադրությանը պատրաստ լինելու համար ես այսօր ակտիվացրել եմ նախազգուշացման առաջին մակարդակը»,-ասել Է նա: Նրա խոսքով՝ ԳԴՀ-ի կառավարությունը նախաձեռնել Է այդ պլանի հնարավոր երեք փուլերից առաջինը:
Այդ փուլի շրջանակներում կստեղծեն օպերատիվ խումբ, որն ամենօրյա հանդիպումներ կանցկացնի գազի մատակարարումների հետ կապված իրադրությանը հետեւելու համար: Հաբեքն իր կողմից կոչ Է արել Գերմանինայի ընկերություններին եւ սպառողներին՝ օգնել նվազեցնելու Էներգիայի օգտագործումը: Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարը նաեւ նշել Է, որ ներկա դրությամբ երկրում գազի պահեստարանների լցվածության մակարդակը կազմում Է մոտավորապես 25 տոկոս:
Հաբեքի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարություն տվեց, որպեսզի ռուսական գազի դիմաց դոլարով եւ եվրոյով վճարումները փոխարինվեն ռուբլով: Մեկնաբանելով Արեւմուտքի կողմից հնչեցված քննադատությունը, որը վերաբերում Է Եվրոպայի երկրների գազի մատակարարումների դիմաց վճարումները ռուբլով կատարելու ՌԴ-ի նախաձեռնություններին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախազգուշացրել Է, որ «մենք անվճար գազ չենք մատակարարելու Արեւմտյան Եվրոպային», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: