Ուկրաինայի հարեւան երկրներ են ժամանել ավելի քան 4 միլիոն փախստականներ. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայից ավելի քան 4 միլիոն փախստականներ են ժամանել հարեւան երկրներ: Մարտի 30-ին այդ մասին հայտնել Է Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարչության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ից մինչեւ մարտի 29-ն Ուկրաինան լքած փախստականների թիվը հասել Է 4 019 287-ի: Մեկ օրում այն ավելացել Է ավելի քան 117 հազարով:

Մասնավորապես, փետրվարի 24-ից մինչեւ մարտի 29-ը Լեհաստան Է ժամանել 2 336 799 փախստական, Ռումինիա՝ 608 936, Մոլդովա՝ 387 151, Հունգարիա՝ 364 804 փախստական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս