Ելիզավետա Գասպարյանն է, Վերին Թաղավարդի բնակիչ, 44 օրյա պատերազմի հետեւանքով կորցրել է առանձնատունը, ապրուստի միջոցները՝ կովերը, խոզերը: Այժմ ապրում է Թաղավարդում ուրիշի տանը: Պետությունը խոստացել է ապահովել բնակարանով, բայց դեռ նորություն չունի, թե երբ եւ որտեղ են իրեն տուն հատկացնելու:
Նշենք, որ տեւական ժամանակ է, ինչ ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է լքեն այն։ Նրանք գրական հայերենով են հայտարարություն անում:
Բայց ինչպես տեսնում եք՝ գյուղի բնակիչներից որևէ մեկը չի պատրաստվում լքել գյուղը, նրանք սադրանքների չեն տրվում և գիտեն, որ ադրբեջանցիների նպատակը թաղավարդցիներին ահաբեկելն է։
Ս.Հ.
Հ.Հ.