Արցախում վիրավորում ստացած անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 6-ինը՝ բավարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի Հանրապետության բժշկական հաստատություններում։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։

Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր»,- հավելել է Արցախի ՄԻՊ-ը:




Լրահոս