Բրյուսելում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Այս մասին ասված է ԵՄ պաշտոնական կայքէջում։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծումներ գտնելու համատեղ ջանքերը զարգացնելու նպատակով: Մասնավորապես, քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Առարկայական քննարկումների ընթացքում, որոնք ներառում էին նաև Հաջիևի և Գրիգորյանի երկկողմ առանձնազրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական ու անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ամբողջ շրջանակը՝ որպես երկու երկրների առաջնորդների՝ դեկտեմբերի 14-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն»,- ասված է ԵՄ հաղորդագրության մեջ։




Լրահոս