
Ֆրանսիայից և Իտալիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումանիտար օգնությունը կհանձնվի Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը նման որոշում ընդունեց մարտի 31-ի հերթական նիստի ժամանակ։
2021 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայից և Իտալիայից ուղարկվել են բեռներ՝ նախատեսված Արցախի Հանրապետության կարիքների համար:
Նախագծով նախատեսվում է Ֆրանսիայից և Իտալիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումանիտար օգնությունը փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որից հետո մեկամսյա ժամկետում Արտակարգ իրավիճակների նախարարությունը գույքը հանձնելու է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը: