Մարտի 27-ից 30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 4500 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ, Բյուրական գյուղում՝ 4000 քմ, Կարբի գյուղում՝ 4000 քմ,
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3 հա, Վեդի քաղաքում՝ 3000 քմ, Մասիս քաղաքում՝ 1300 քմ, Տափերական գյուղում՝ 1000 քմ, Դալար գյուղում՝ 1200 քմ, Ջրաշեն գյուղում՝ 2000 քմ, Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին՝ 3000 քմ,
Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ 2000 քմ, Հայկավան գյուղում՝ 2000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 9000 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 500 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 800 քմ, Գետամեջ գյուղում՝ 3600 քմ,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 5000 քմ,
Տավուշի մարզի Չինարի գյուղում՝ 6 հա:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 13.8 հա։