
Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է,որ ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա դիտարկում են անցկացնում 27 դիտակետում և վերահսկում իրավիճակը։