Հայաստանի արտաքին գործերի նախարարը, հնարավոր է, Անկարա, Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ Երևան այցելի: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անձամբ է այս մասին հայտարարել: Այժմ, երբ Հայաստանն ու Թուրքիան հարաբերություններ կառուցելու հերթական՝ 4-րդ փորձն են անում, հայ հասարակությունը հատկապես 44-օրյա պատերազմից հետո առավել քան դյուրագրգիռ է դարավոր հակառակորդի հետ հավանական բարիդրացիություն հաստատելու հարցում:
Չավուշօղլուն, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է այդ գործընթացին։ «Ավելին՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցությունների՝ մենք չենք կարող արմատական քայլեր ձեռնարկել, սա է մեր նախապայմանը: Եթե Հայաստանը հավատարիմ է այն կարծիքին, ինչ մենք, ապա կբացի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կսկսվի առևտուրը»,- հավելել է Թուրքիայի արգործնախարարը:
Կբացի՞ Հայաստանը Թուրքիայի հետ սահմանն ու ի՞նչ են խոսել կամ քննարկել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչին, այս և մյուս հարցերի պատասխաններն ԱԺ փոխխոսնակից ArmLur.am-ը դեռ մեկ ամիս առաջ է ստացել:
Սևակ Վարդումյան