
Մարտի 31-ին, ժամը 00.02-ին, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ սոցիալական ցանցով անհայտ անձից հաղորդագրություն է ստացել. կորցրած ուսապարկը վերադարձնելու դիմաց օտարերկրացուց փող էին պահանջել:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրացուն հաղորդագրություն ուղարկած անձը Անտառային փողոցում բնակվող 33-ամյա մի տղամարդ է։ Ապրիլի 1-ին նա Թամանյան փողոցում հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է օտարերկրացու ուսապարկը:
Կատարվում է քննություն։