
Ստեփանակերտի Մայր տաճարում և Արցախի համայնքների բոլոր եկեղեցիներում այսօր երեկոյան ժամերգությունից հետո հանուն Արցախի խաղաղության Տերունական աղոթք է հնչել: Ապա հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ Արցախի ազատության համար ընկածների համար: Արցախի գործող եկեղեցիներում՝ Սուրբ Զատկին նախորդող ավագ շաբաթվա բոլոր օրերին տեղի կունենա միասնական աղոթք: