
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 4:3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Յունուս Բաշարին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք, Ամոյանը որակավորման փուլում հաղթել էր Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Սինկևիչուսին, ապա 1/8 եզրփակիչում առավելության էր հասել Սլովակիան ներկայացնող Դենիս Հորվաթի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակիչում համառ պայքարում 6-5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: Աշխարհի չեմպիոնը կիսաեզրափակիչում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր շվեդ Պիեր Ալբին Օլաֆսոնին: