Իտալական Ա Սերիայի 31-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Սամպդորիային», տեղեկացնում է armsport.am-ը:
Խաղի միակ գոլը 27-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Այս հաղթանակից հետո թիմը 54 միավորով 5-րդ տեղում է։