Ռուսական լրատվամիջոցները «Լեռնային Ղարաբաղից» հանել են «լեռնային» բառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական լրատվամիջոցները «Լեռնային Ղարաբաղ» տերմինն օգտագործելու փոխարեն միայն «Ղարաբաղն» են օգտագործում։ Օրերս, օրինակ, РОССИЯ հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ, երբ անդրադարձ էր կատարվում Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների հաստատելուն, Արցախի մասին խոսելիս ընտրվել էր «Ղարաբաղը»՝ առանց «Լեռնայինի»:

Մանրուք թվացող այս դիպվածն իրականում այն բանի վկայումն է, որ Ադրբեջանի համառ ջանքերը, որ ոչ թե «Լեռնային Ղարաբաղ», այլ՝ «Ղարաբաղ», տեղի են տվել անգամ միջազգային հարթակներում։ Մինչև այս թե՛ ռուսական, թե՛ արտասահմանյան մյուս բոլոր լրատվամիջոցներն օգտագործում էին «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը։

Հատկապես 44-օրյա պետարզմից հետո Ադրբեջանն անում է հնարավորը ու միջազգային բոլոր հարթակներից խոսում, որ չկա Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, կա Ղարաբաղ, որի մի մասը Ղարաբաղի լեռնային հատվածն է։

Ս.Վ.




Լրահոս