
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում ռուսական օկուպացիոն զորքերի զանգվածային հանցագործությունները համարում է ցեղասպանություն։ Այս մասին Զելենսկին ասել է ամերիկյան CBS News հեռուստաալիքի Face the nation հաղորդմանը տված հարցազրույցում։
«Իրականում սա ցեղասպանություն է: Ամբողջ պետության և ժողովրդի ոչնչացումը: Մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք: Մենք ունենք 100-ից ավելի ազգություն: Մենք խոսում ենք այս բոլոր ազգությունների ոչնչացման մասին: Մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք և մենք չենք ցանկանում ենթարկվել Ռուսաստանի Դաշնության քաղաքականությանը: Սա է պատճառը, թե ինչու են մեզ ոչնչացնում, և դա տեղի է ունենում 21-րդ դարում Եվրոպայում: Հետևաբար, սա մի ամբողջ պետության խոշտանգումն է»,- ասել է Զելենսկին: