«Տարվա լավագույն երիտասարդ» դերասանուհի ճանաչված Էվա Խաչատրյանն այս պահին աշխատանքային և ստեղծագործական բուռն զբաղվածություն ունի Կամերային թատրոնում։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին։
«Այս պահին երկու նոր ներկայացման փորձեր են ընթանում թատրոնում։ Մեկը Արա Երնջակյանի «Ծննդյան վկայական» վերնագրով ստեղծագործությունն է, եւ հենց այս պահին այդ գործի վրա ենք աշխատում եւ հուսանք կունենանք պրեմիերա։ Երկրորդը Հովհաննես Աբրահամյանի «Կուլիսում» կամ «Թատրոնի անատոմիա» ներկայացումն է, սրանք դեռ աշխատանքային վերնագրերն են և դեռ քննարկման ենթակա են։ Դերակատարներն են Սենիկ Բարսեղյանը, Մխիթար Ավետիսյանը, Ժորա Ավետիսյանը և ես։ Մի խոսքով շատ հետաքրքիր և տպավորիչ ներկայացումներ են սպասվում»-նշեց Էվան։
Էվա Խաչատրյանի փոխանցմամբ, թեեւ տեւական ժամանակ է, ինչ հեռուստաէկարններին չի երեւում, սակայն չի տխրում, այս փուլում էլ մասնակցում է կաստինգներին, բայց այնքան էլ համոզված չէ, որ կանցնի:
«Թերևս այս պահին այսքանը, ուրիշ նկարահանումներ դեռ չունեմ»,-ամփոփ հավելեց նա։
Լիդա Եղիազարյան