Բուչայում կատարվածը պահանջում է պատժամիջոցների նոր փաթեթ. Մակրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France Inter ռադիոյի եթերում ասել է, որ Ուկրաինայի Բուչա քաղաքում կատարվածին ի պատասխան պետք է սահմանել նոր (հակառուսական) պատժամիջոցներ:

Ինչպես գրում է The Guardian-ը, Մակրոնն ասել է, որ այսօր կան հստակ ապացույցներ առ այն, որ Ուկրաինայում կատարվել են պատերազմական հանցագործություններ:

«Բուչայում կատարվածը պահանջում է պատժամիջոցների և շատ հստակ միջոցների նոր փաթեթ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը՝ մանրամասնելով, որ նոր պատժամիջոցները պետք է թիրախավորեն ածխի և վառելիքի ոլորտները:

Նշենք, որ Associated Press-ի լրագրողները Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ֆիքսել են առնվազն 21 մարդու դի։ Կապված ձեռքերով, մոտ տարածությունից հրազենային վնասվածքներով և խոշտանգումների նշաններով դիերը ցրված են եղել Բուչայի հատվածում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները լքել են տարածքը։




Լրահոս