ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խաղաղության դրոշի տակ պատերազմն ավելի ենք մոտեցնում». ի՞նչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ապրիլի 6-ին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպումը: Փաշինյան-Ալիև նախորդ հանդիպումը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին էր կայացել՝ նորից Բրյուսելում ու նորից Շառլ Միշելի նախաձեռնությամբ։

Յուրաքանչյուր հանդիպում, որ ինչ-ինչ հարցերի շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ է ենթադրում, հասարակությանը մտահոգվելու լուրջ տեղիք է տալիս: Սա Տիգրան Աբրահամյանի տեսակետն է՝ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Փաշինյան-Ալիև հանդիպման ու դրա արդյունավետության աստիճանի մասին տեսակետ չեն հայտնում: Սպասում են՝ Փաշինյանը Բրյուսլից վերադառնա, ու պոստֆակտում մանրամասներ հայտնի:

Խորհրդարանական «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներից, որ ըստ երևույթին տարված են վաղը՝ ապրիլի 5-ին մեկնարկելիք բողոքի հերթական ակցիաների կազմակերպմամբ, բրյուսելյան հանդիպման մասին տեսակետ լսել չհաջողվեց:

Թե իրականում ի՞նչ է բանակցելու Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ում մինչև պատերազմը մի առիթով կիրթ էր անվանել, թերևս միայն իրեն է հայտնի:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս