
Հայաստանում այս տարվա հունվարին կերակրի աղի արտադրության ծավալները պակասել են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ աղի արտադրության ծավալները նվազել են 14.8 տոկոսով:
Պարզվում է՝ Հայաստանում աղի միակ արտադրող՝ «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը նվազեցրել է արտադրության ծավալները:
Ընկերության տնօրեն Արեգ Ղուկասյանի խոսքերով, իրենց արտադրած աղի իրացման ծավալները վերջին շրջանում ավելի քան 30 տոկոսով նվազել են: Մյուս կողմից տեղական աղի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողի համոզմամբ, շուկայում այդ պակասը լրացվում է իրանական տեխնիկական աղով:
Մյուս կողմից մասնագետը պնդում է, որ Իրանից ներկրված աղը պատկան կառույցների կողմից չի ստուգվում: Ավելին ներմուծվում է որպես շինանյութ եւ ոչ սննդային արդյունաբերության մեջ օգտագործվելու փոխարեն, հայտնվում է ներքին շուկայում եւ վաճառվում որպես կերակրի աղ:
Ս.Հ.