ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Ուկրաինայում. զոհված հայերի թիվը 23 է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում փետրվարի 24-ից սկսված ռազմական գործողությունների հետևանքով 23 ազգությամբ հայեր արդեն զոհվել են: Այս մասին տվյալներ հայտնում են Ուկրաինայի հայերի միությունից:

Ռուսաստանն ու Ուկրաինան նաեւ իրենց թվերն են ներկայացնում երկու կողմերի կորուստների մասին: Փետրվարի 24-ից ապրիլի 4-ն Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են մոտ 18 300 մարդ, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։

Նշվում է, որ ուկրաինական զինուժը շարքից հանել է հակառակորդի 147 ինքնաթիռ, 134 ուղղաթիռ, 647 տանկ, 1844 մարտական զրահապատ մեքենա, 330 հրետանային համակարգ, 54 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 107 ռեակտիվ համակարգ, 76 ցիստերն՝ վառելիքաքսուքային նյութերով, 92 անօդաչու, 7 նավ/մոտորանավակ, 1273 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 25 միավոր հատուկ տեխնիկա, օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգի 4 արձակման կայան:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։




Լրահոս