
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարտունիում սպանվել է տարադրամի փոխանակման գործունեությամբ զբաղվող մի տղամարդ: Վերջինիս դիակը գտել են անտառում: Մեզ հայտնի դարձավ նաև սպանության պատճառը:
Պարզվում է՝ տղամարդը պարտք ու պահանջ է ունեցել մեկ այլ քաղաքացու հետ, նրանք վիճաբանել են Մարտունու շուկայում, այնուհետև դուրս են եկել, ինչից հետո էլ տեղի է ունեցել դեպքը:
Այս պահին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերված է և վերջինիս հետ աշխատում են իրավապահները:
Այլ մանրամասներ կհայտնենք քիչ անց:
Ք. Մ.