Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի նախագահին Անկախության օրվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի Հանրապետության նախագահ Մակի Սալին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Լիահույս եմ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի և Սենեգալի միջև հաջողությամբ զարգացող համագործակցությունը համատեղ ջանքերով կընդլայնենք նաև բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»։




Լրահոս