Հրազդանի թոշակառուների գումարը գողանալու գործը մտավ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Արթուրի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2022թ. մարտի 2-ին ժամը 11:20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնի խճուղում կայանված «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող «Ռենո Լոգան» մակնիշի 923 OV 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 6.500.000 ՀՀ դրամ գումար:

Մեղադրյալը գրավով ազատ է արձակվել, իսկ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

Ք.Մ.




Լրահոս