ԵՄ-ն կհամաձայնեցնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-ում ապրիլի 5-ին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթն Է քննարկվելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Այսօր մենք մտադիր ենք հավանություն տալ պատժամիջոցների նոր փաթեթին, բայց մենք դեռեւս քննարկում մենք, թե ինչ անել Էներգետիկայի հետ»,-Բորելը ապրիլի 7-ին հայտարարել Է իսպանական COPE ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, մասնավորապես, ԵՄ-ում միաբանություն չկա ռուսաստանյան գազից հրաժարվելու խնդրի շուրջ:

«Միաձայն որոշում ընդունելը հնարավոր չԷ, քանի որ կա այսպիսի երկիր՝ Հունգարիան, որը հայտարարել Է, թե վետո կդնի»,-նշել Է Բորելը:

«Հրաժարվել այն բանից, ինչը չունես, հեշտ Է, բայց այն երկրները, որոնք լրջորեն կախված են (ռուսաստանյան գազի մատակարարումներից), շատ դժվար Է դա անել»,-հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս