Armenian text to speach

Պուտին-Զելենսկի դեմ առ դեմ հանդիպում կարող է տեղի չունենալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Չնայած պարբերաբար խոսակցություններ են տարածվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին, սակայն այս պահի դրությամբ կողմերից գոնե մեկը դրա համար նախադրյալներ չի տեսնում:

Մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումը կարող է տեղի չունենալ: Միեւնույն ժամանակ նա նշել է սակայն, որ  Բուչայի ողբերգությունից հետո ամեն դեպքում անհրաժեշտ է շարունակել Մոսկվայի հետ բանակցությունները։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը խոսել է հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում։

Նա Բուչայում տեղի ունեցածն անվանել է «մեծ ողբերգություն» և «ցեղասպանություն»՝ վստահություն հայտնելով, որ բոլոր ռազմական հանցագործները կպատժվեն։

Լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև, որ չեն հավատում անվտանգության ռուսաստանյան երաշխիքներին՝ խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում։




Լրահոս