Ինչպես հայտնի է, 2021 թվականին ՀՀ քնչական կոմիտեն գործարար, Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ Տիգրան Գրիշայի Արզաքանցյանը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդ կերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ:
Արդյունքում, Տիգրան Արզաքանցյանը հրվիրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ հայտնել , որ թեպետ քրեական գործի նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն ներկայումս իրեն մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար և օգտվելով իր դատավարական իրավունքներից՝ հրաժարվեց ցուցմունքներ տալ:
Արդյունքում, մարտի 13-ին դատավոր Կարեն Ֆարխոյանը Տիգրան Գրիշայի Արզաքանցյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան