
Քիչ առաջ հայտնի դարձավ , որ գերության մեջ գտնվող Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին ստացած վնասվածքներից մահացել է իր հայրենի Սիրտ քաղաքում,-փոխանցում է Reuters-ը:Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Քադաֆին գերի է վերցվել և այդ ընթացքում վիրավորվել էր երկու ոտքից: “Նա նաեւ վնասվածք էր ստացել գլխի շրջանում: Շատ կրակոցներ են նրա ուղղությամբ արձակվել, եւ նա մահացել է”, -լրատվամիջոցին տեղեկացրել է ԱԱԽ ռազմական պաշտոնյա Աբդել Մաջիդ Մլեգթան: