Շվեդիան 3 ռուս դիվանագետի է արտաքսել Բուչայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի ԱԳՆ-ն որոշում է կայացրել վտարել երեք ռուս դիվանագետների։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն։

«Այսօր Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ և խստորեն դատապարտվել Շվեդիայի և ԵՄ-ի կողմից։ Այսօր ԱԳՆ-ն նաև որոշում է կայացրել արտաքսել երեք ռուս դիվանագետների, որոնք չեն աշխատում Շվեդիայում՝ համաձայն Վիեննայի կոնվենցիայի»,- ասել է նա։

Լինդեն չի ասել, թե ռուս դիվանագետները երբ պետք է լքեն երկիրը։ Նա չի բացառել, որ ապագայում ՌԴ դեսպանատան ավելի շատ աշխատակիցներ կարող են «պերսոնա նոն գրատա» հայտարարվել։

Նախարարը պարզաբանել է, որ դիվանագետներին արտաքսելու որոշումն ընդունվել է Բուչայում և «Ուկրաինայի այլ վայրերում» տեղի ունեցած իրադարձություններից և «երկար քննարկումներից հետո»։ Նա նաև հավելել է, որ Շվեդիան աջակցում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի ներդրմանը։

Օրերս Ուկրաինայի իշխանությունները և լրատվամիջոցները Բուչա քաղաքից տեսանյութեր էին տարածել՝ հայտնելով, որ ռուսական զորքերի դուրս գալուց հետո քաղաքի փողոցներում բազմաթիվ խաղաղ բնակիչների մարմիններ են եղել։ Ռուսաստանին մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ։ Ռուսական կողմը հաղորդում է, որ այս ամենը Կիևի հերթական սադրանքն է։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ռուսական զորքերը լիովին դուրս են եկել Բուչայից դեռ մարտի 30-ին, իսկ սպանվածների մարմիններով տեսանյութերը սկսել են տարածվել ապրիլի 3-ին։




Լրահոս