Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել՝ 86-ը 86-ի դիմաց ձևաչափով։ Այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան։
«Հաստատում եմ, որ 86-ը 86-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակումը կայացել է։ Այսօր մենք հույս ունենք, որ կկազմվի ցուցակ հաջորդ փոխանակման համար։ ՌԴ պաշտպանության նախարարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա կայանա»,- ասել է Մոսկալկովան լրագրողներին, Դոնբասի և Ուկրաինայի բնակիչների ժամանակավոր օթևաններ այցելության ժամանակ։
Նա նաև նշել է, որ ուկրաինացի գերիներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Մոսկալկովան հիշեցրել է, որ փետրվարի 24-ից՝ ռուսական հատուկ օպերացիայի մեկնարկից մինչ օրս մի քանի փոխանակում է իրականացվել։
Նախորդ փոխանակումը տեղի է ունեցել մարտի 24-ին՝ 10-ը 10-ի դիմաց ձևաչափով։ Այդ ժամանակ ռուսական Millenial Spirit քաղաքացիական նավի նավաստիները փոխանակվել են ուկրաինական «Սափֆիր» փրկարարական նավի նավաստիների հետ։
Ավելի վաղ Կարմիր Խաչի կոմիտեի ղեկավար Պիտեր Մաուրերը հայտարարել էր,որ գերիների փոխանակման հարցում առաջընթաց կա։