Նորաշենիկ գյուղի կամրջից գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաշենիկ գյուղի կամրջից գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները ժամը 19։20-ին մթության պատճառով դադարեցվել են անարդյունք:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 4-ին դադարեցված որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ապրիլի 5-ին, ժամը 07։15-ին Աճանան գետի մոտակայք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։

Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ: Մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։




Լրահոս