Արման Թաթոյանի օրոք կատարված աշխատանքի արդյունքն ԱԺ-ում է. ինչպես կդրսևորի իրեն Քրիստինե Գրիգորյանը. Ժողովուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանի կողմից խորհրդարան են մուտքագրվել «2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: Հաշվետու հանձնաժողովում այն քննարկելուց հետո ՄԻՊ-ն անձամբ կգա խորհրդարան եւ արդեն լիագումար նիստում կներկայացնի զեկույցը:

Այստեղ հետաքրքիր է, որ Քրիստինե Գրիգորյանն ըստ էության ներկայացնելու է նախորդ պաշտպանի՝ Արման Թաթոյանի կատարած աշխատանքը եւ այդ մասով պատասխանի պատգամավորների հարցերին: Եվ այստեղ հետաքրքիր է՝ ինչպես է ՔՊ-ի կողմից առաջադրված եւ ընտրված Քրիստինե Գրիգորյանը ներկայացնելու իշխանությունների հասցեին քննադատությունները, որոնք առկա են զեկույցում: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է ներկայացված հաղորդումը: Զեկույցներից մեկը բաղկացած է 287 էջից: Օրինակ՝ բազմաթիվ քննադատություններ են առկա կարծիքի արտահայտման ազատության, տեղեկություններ ստանալու իրավունքի մասով:

Զեկույցում նշված է, որ կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ սահմանափակումները համակարգային խնդիր են հանդիսանում: Տարբեր այլ ոլորտներում եւս քննադատություններ են առկա, եւ հետաքրքիր է՝ ինչպես է Քրիստինե Գրիգորյանը պատրաստվում ներկայացնել դրանք:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս