ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա փետրվար ամսին Հայաստան ժամանել է Ռուսաստանի Դաշնության 40 հազար 36 քաղաքացի: Ի դեպ նույն ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս է եկել 38 հազար 548 ռուս: Իսկ եթե մարտ ամսվա տվյալները հրապարակվեն, ապա այս պատկերն այլ կլինի, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ մարտի սկզբից Ռուսաստանից Հայաստան են ժամանել մեծ թվով Ռուսաստանի, նաև՝ ՌԴ-ում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներ։ Նշենք, որ փետրվարին Հայաստան ժամանել է Ուկրաինայի 1597 քաղաքացի, դուրս եկել 1603 ուկրաինացի:
Արձանագրենք, որ նախորդ տարիների համեմատ Հնդկաստանից Հայաստան ժամանող հնդիկների թիվն է զգալի պակասել: Այս տարվա փետրվարին ՀՀ ժամանել է 998, դուրս է եկել 917 հնդիկ: Մինչդեռ 2019-ին Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար աշխատանք գտնելու ամենահարմար վայրերից մեկն էր համարվում: Հնդիկները մեր երկրում աշխատանք գտնում էին տարբեր ոլորտներում, այդ թվում եւ գյուղատնտեսական:
Ս.Հ.