Հունաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել ՌԴ 12 դիվանագետի. ՌԴ ԱԳՆ-ն պատասխան քայլեր կձեռնարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել հանրապետությունում հավատարմագրված ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների 12 աշխատակցի։ Այս մասին ասվում է Հունաստանի արտգործնախարարության չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հունաստանի իշխանությունները Հունաստանում հավատարմագրված Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 12 աշխատակցին «պերսոնա նոն գրատա» են հայտարարել»,- ասվում է տեքստում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի այս առնչությամբ:

«Ռուսաստանը համապատասխան պատասխան կտա»,- ասել է դիվանագետը:

Փետրվարի 24-ին Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր արևմտյան երկրները «պերսոնա նոն գրատա» են հայտարարել ավելի քան 300 ռուս դիվանագետի:




Լրահոս