Intel-ը դադարեցրել է բոլոր բիզնես գործարքները Ռուսաստանում, հայտնել է միկրոսխեմաների արտադրող ամերիկյան ընկերությունը։
Այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
«Intel-ը միջազգային հանրության հետ միասին շարունակում է դատապարտել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ եւ կոչ անել շուտափույթ վերականգնել խաղաղությունը։ Մենք դադարեցրել ենք բոլոր բիզնես գործարքները Ռուսաստանում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Մենք աշխատում ենք՝ մեր բոլոր աշխատակիցներին այս դժվարին իրավիճակում աջակցելու համար, այդ թվու՝մ Ռուսաստանում գտնվող մեր 1200 աշխատակիցներին»:
Intel-ը միանում է ծրագրային ապահովման ընկերությունների ցանկին, որոնք դադարեցրել են գործունեությունը կամ մատակարարումները Ռուսաստան, այդ թվում՝ Oracle-ը, SAP-ը եւ IBM-ը։