
Ուկրաինայում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 23 զոհ, 18 խաղաղ բնակիչ, 5 զինվորական:
«Ծանր է մնում Մարիուպոլում եւ Խարկովում իրավիճակը, իսկ Կիևում ռուսական զորքը դուրս է եկել ամբողջությամբ: Մենք առաջին օրվանից կազմակերպված աշխատանքներ են տանում հայերին վտանգավոր գոտիներից դուրս բերելու եւ ավելի անվտանգ գոտիներ տանելու առնչությամբ», – հավելեց նա:
Մկրտչյանի խոսքով, Չերնիգով, Սումմա քաղաքներն ու մարզերն արդեն ազատագրված են, ռուսական զորքը նահանջել է, եւ բնակիչները կամաց-կամաց վերադառնում են խաղաղ կյանքի: «Խերսոնում է դժվար իրավիճակը, սննդի եւ դեղորայքի պակաս ունենք: Մարիուպոլում հոսանք, ջուր եւ դեղորայք չկա արդեն մարտի 2-ից: Ամենածանրն այնտեղ է իրավիճակը», – եզրափակեց նա:
Նաիրա Հովհաննիսյան