Ոչ միայն սննդամթերքը, այլև ոչ պարենային ապրանքներն են թանկացել. ինչ պատկեր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ոչ միայն սննդամթերքն է թանկացել, այլեւ՝ ոչ պարենային ապրանքները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 4.8, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ 1 տոկոս գնաճ:

ՀՀ բոլոր քաղաքներում այս տարվա մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4-1.2 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երեւանում: Բացի այս, բենզինի շուկայում եւս գնաճ է արձանագրվել:

Պաշտոնապես, այս տարվա մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 3.3 և 7.6 գնաճ: Իսկ այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 25.4 և 39.9 տոկոսով:

Ս.Հ.




Լրահոս