ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մտել էր գյուղի տներից մեկը, սենյակները տակնուվրա արել, բայց ոչինչ չգողանալով՝ հեռացել էր. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպքը Տավուշի մարզում էր եղել՝ մարտի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: Բնակարանագողը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր Բերդավան գյուղի տներից մեկի պատուհանը, սենյակները տակնուվրա արել, բայց ոչինչ չգողանալով՝ հեռացել էր:
Կատարվածի մասին հաղորդումը ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ստացվեց մարտի 30-ի երեկոյան:

Հետախուզական միջոցառումների արդյունքում Նոյեմբերյանի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ գողության փորձը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 37-ամյա մի բնակիչ: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ գնաց բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին:
Հարուցվել է քրեական գործ:

37-ամյա տղամարդը կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս