Հայաստանում ծնվածների թիվը պակասել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ծնվածների թիվը պակասել է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին ծնվածների թիվը կազմել է 5294, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 5533, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 5344: Բացի այս, պակասել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 81-ից հասնելով 58-ի: Մյուս բացասական նորությունը. Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել:

ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին ամուսնալուծության դեպքերը կազմել են 740, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 161-ով: Մյուս կողմից՝ պակասել են նաեւ ամուսնությունները՝ 2020-ի հունվար-փետրվար ամիսներին՝ 2471, 2021-ի հունվար, փետրվարին՝ 2870, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2625:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս