ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ հայտնիներից ով, ինչպես է շնորհավորել ապրիլի 7-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 7-ին Հայաստանում տոնում եւ ամփոփում են կանանց միամսյակը եւ մայրության ու գեղեցկության օրը: Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը նաեւ Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։

Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է, թե հայ հայտնիներից ով, ինչպես է շնորհավորել ապրիլի 7-ը:

Հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը, շնորհավորելով մայրության տոնը, նշել է. «Մամա դառնալը լավագույնն է, ինչ կարող էր պատահել ինձ հետ: Շնորհավոր, աշխարհում ամենանվիրված հայ մամաներ»:

Դերասանուհի Անաիս Սարդարյանը շնորհակալություն է հայտնել իր մայրիկին եւ գրել. «Մայր, այս մեկ կարճ բառի մեջ ինչքան իմաստ ու կյանք կա:
Շնորհակալ եմ Քեզ ՄԱՅՐ, որ ինձ լույս աշխարհ ես բերել ու հնարավորություն տվել, որ ես էլ իմ կյանքերին լույս աշխարհ բերեմ: Իմ ՏԻԿԻՆԻ գլխավորությամբ շնորհավորում եմ
բոլոր ՄԱՅՐԵՐԻՆ:

Հայտնի դիմահարդար Հրանուշ Եղոյանը, հրապարակելով երեխաների հետ գեղեցիկ լուսանկար, ջերմորեն շնորհավորել է եւ գրել. «Ջերմագույն շնորհավորանքներս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ, եղեք գեղեցիկ եւ երջանիկ: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը լինեն մշտապես ձեր ուղեկիցը»:

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը լակոնիկ, բայց խորիմաստ երկտողով է շնորհավորել ապրիլի 7-ը. «Ամենակարեւորը` գեղեցիկ եղեք ներսից…Մյուսը ժամանակավոր է, եւ խաբուսիկ: Շնորհավոր ապրիլի 7»:

Երգչուհի Լանա Խաչատրյանը, ով դադարել է երգարվեստով զբաղվել, երեխաների հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Շնորհակալ եմ…
Երջանիկ եմ, որ հենց ձեր մաման եմ: Մայրերը շատ պատասխանատու գործ ունեն անելու՝
բացի այն, որ պետք է մեծացնենք անհատականություններ,նաև պետք է փորձենք սովորեցնել Իրար սիրել»:

Երգիչ Թաթա Սիմոնյանը շնորհավորել է օրվա կապակցությամբ եւ հինգ կարեւոր մաղթանք գրել.« Շնորհավորում եմ մեր սիրելի կանանց, մայրերին, աղջիկներին, տատիկներին Ապրիլի 7-ի առթիվ: Մաղթում եմ 5 կարևոր մաղթանք, ամենակարևորը` առողջ եղեք, միշտ սիրված , երջանիկ, շրջապատված ձեր հարազատներով ու երեխաներով, խաղաղ երկնքի տակ»:

Երգչուհի Զարուհի Բաբայանը դստեր եւ ավագ Սոֆի Դեւոյանի հետ լուսանկար է հրապարակել եւ խաղաղաություն մաղթել:


«Սիրելի կանայք թող այսուհետ տիեզերական ամենադրական հոսանքը բոլորիդ տանի դեպի խաղաղություն,համերաշխություն,սեր ։ Ժպտացեք եւ ձեր գեղեցիկ ներկայությունով հարստացրեք ձեր ընտանիքները»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս