
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի բնակիչները այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության շենքի առջև էին: Գործադրի անդամներից նրանք պահանջում էին բացատրել՝ ինչպե՞ս է ստացվել, որ առանց իրենց հետ քննարկումներ ունենալու որոոշել են փոխել գյուղի համայնքապատկան հողերի նշանակությունն ու իրենց ձեռքից անգամ տնամերձ հողամասերն առնել:
ArmLur.am-ի հետ զրույցում գյուղացիներից Լևոն Պետրոսյանը հարց տվեց իշխանության ներկայացուցիչներին. «Դո՞ւք ով եք ինձ համար, երբ երեխուս սոված եք թողնում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան