
Կառավարության այսօրվա նիստում որոշեց առողջապահության նախարարությանը հատկացնել 3,8 մլրդ դրամ: ՀՀ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը դա հիմնավորեց այն հանգամանքով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման նպատակով կնքված պայմանագրերը ուժի մեջ մտցնելու անհրաժեշտությամբ:
Եվ սրանով նախատեսվում է նախկինում կնքված պայմանագրերի շարունակականության ապահովում: Նանուշյանը նշեց, թե իրենց կառավարությունը հանձնառություն է վերցրել 5 տարիների ընթացքում վերանորոգել, վերակառուցել եւ կառուցել 50 առողջապահական կազմակերպություններ:
Նրա խոսքով, մի շարք առողջապահական կազմակերպություններ նույնպես հիմա գտնվում են վերակառուցման փուլում եւ այս լայնածաված աշխտանքները հետապնդում են նպատակ՝ ապահովել ՀՀ քաղաքացիների համար հասանելի, որակյան ծառայություններ:
Փոխնախարարը թվարկեց, թե որ 6 կազմակերպությունների մասին է խոսքը. Թալինի ԲԿ, Չարենցավանի ԲԿ, Ծաղկահովիտի առողջության կենտրոն, Մասիսի ԲԿ, Սիսիանի ԲԿ եւ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն: Նրա խոսքով այս 6-ից Մասիսի ԲԿ-ն, Ծաղկահովիտի առողջության կենտրոնը զրոյից են կառուցվելու: