
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության երկու պատգամավորները երեկ պատասխանել են ԺԿ-ին քաղաքականությունից դուրս ներկայացնել ցանկացող փորձագետներին: «Ճիշտ է, հիմա շատ «տնայնաբուծական» փորձագետներ փորձում են ժողովրդին համոզել, թե քաղաքական խաղերից «Ժառանգություն»-ը դուրս է մնացել, բայց դա այդպես չէ»,-հայտարարել է Զարուհի Փոստանջյանը, իսկ Ստեփան Սաֆարյանը հավելել է. ««Ժառանգություն»-ը դուրս չի մնացել: Իրենք փորձում են ապացուցել, թե հիմնական խաղացողներն են, բայց ո՞վ է հիմնականը` ՀԱ՞Կ-ը, որ ժողովրդին կարողացել է մղել միայն հիասթափության: Բայց որքան էլ ինքնասիրահարված ուժերը փորձեն պլաններ գծել, միեւնույն է, ժողովուրդը խառնելու է բոլոր խաղաքարտերը»: