«Բարսելոնան» աշխատում է Լևանդովսկու տրանսֆերի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնան» այս պահին աշխատում է Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վրա։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, թիմի ներկայացուցիչներն առնվազն երկու անգամ հանդիպել են հարձակվողի գործակալ Պինի Զահավիի հետ, և այդ հանդիպումները դրական արդյունք են տվել։ Դեռ հունվարին Զահավին կատալոնացիներին առաջարկել էր պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ։

Լևանդովսկին որ Գերմանիայում իր կարիերան ավարտված է։ Մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններն անհաջող են ընթանում, քանի որ «Բավարիան» հարձակվողին առաջարկում է երկարաձգել պայմանագիրը, միայն մեկ մրցաշրջանով։ Ռոբերտը մտադիր չէ այդքան կարճ ժամանակով պայմանագիր կնքել: Նա ցանկանում է պայմանագիր կնքել առնվազն 3 մրցաշրջանի համար և լինել մի ակումբում, որտեղ կպայքարի տիտղոսների համար: Նրան գրավում է Իսպանիայի առաջնությունը։

Ըստ «Բարսելոնայի», Լևանդովսկու տրանսֆերի համար թիմը կարող է ծախսել 100 միլիոն եվրոյից մի փոքր ավելին՝ ներառյալ աշխատավարձը: Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 45 գոլի հեղինակ։




Լրահոս