«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ապրիլի 12-ին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 14 հիմնական եւ չորս լրացուցիչ հարցեր։
Ընդ որում՝ օրակարգում մի քանի ընտրություններ են, եւ պատգամավորները երկարատեւ քննարկումներ կունենան։ Ըստ այդմ, Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեք անդամներ պետք է ընտրեն, քննարկեն Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը եւ քննարկեն նաեւ Կառավարության՝ նախորդ տարվա գործունեության արդյունքները։ Ազգային ժողով կայցելի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության անդամները եւ ներկայացնելով կատարողականը՝ կպատասխանեն նաեւ պատգամավորների հարցերին։
Ընդդիմադիր պատգամավորներին առաջարկում են քննարկել նաեւ հրատապ հարց, որն առնչվում է գնաճին, սակայն դեռ հայտնի չէ` ՔՊ-ական պատգամավորները կողմ կքվեարկեն այդ նախագծին, թե ոչ։ Ընդդիմադիրներն առաջարկում են նաեւ ԱԺ հրավիրել պատկան մարմինների ներկայացուցիչներին։
Ամբողջությամբ հոդվածը ` օրաթերթի այսօրվա համարում