Երևանում բնակարանների գները շեշտակի աճել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում բնակարանների գները շեշտակի աճել են: Պաշտոնապես մայրաքաղաքում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երեւանի ոչ բոլոր վարչական շրջաններում:

Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ գինը գերազանցել է 1400 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Կենտրոնում բնակարանի մեկ քմ փետրվարին վաճառվել է 690 հազար 550 դրամով, մինչդեռ փետրվարին այն կազմել է 683 հազար դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 7550 դրամով թանկացել է:

Բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում մտահոգիչ է հատկապես Հայաստանի նման երկրում: Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 7100, Ավանում՝ 3400 դրամով, Մալաթիայում՝ 4100 դրամով, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 2300 դրամով: Նշենք, որ Աջափնյակում բնակարանի մեկ քմ-ի գինը մնացել է նույնը, այն ե՛ւ հունվարին, ե՛ւ փետրվարին վաճառվել է 331 հազար դրամ:

Բայց եթե մեկ տարվա տարբերությամբ դիտարկենք, ապա կտեսնենք, որ այս վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 29000 դրամով: Շենգավիթ, Դավիթաշեն վարչական շրջաններում եւս բնակարանի գինը բարձրացել է: Բնակարանի մեկ քմ-ի գինը Նուբարաշենում բարձրացել է ե՛ւ անցյալ տարվա փետրվարի, ե՛ւ այս տարվա հունվարի համեմատ. մեկ քմ-ի գինն արժե 191 հազար դրամ:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս