Երևանում 35-ամյա կին վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 6-ին Աթենքի փողոցի և Հրազդանի կիրճի հատման վայրում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Սուսաննա Կ․-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ 62-ամյա Սարգիս Ի․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մանրամասները՝ այստեղ:




Լրահոս